Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հույս է հայտնել, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Մոսկվա նոր էջ կբացի երկու երկրների համագործակցության մեջ:
Մեդվեդեւ․ Ռոհանիի այցը Մոսկվա «նո րէջ կբացի ռուս- իրանական համագործակցության մեջ»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ուզում եմ հույս հայտնել, որ ձեր այցելությունը առավելագույնս արդյունավետ կլինի։ Հիմա մեր երկրների միջեւ ձեւավորվել են բարիդրացիական հարաբերություններ, ու ձեր այցելությունը հնարավորություն է տալիս դրանք դարձնել ավելի խորը ու գործընկերային»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է նա Իրանի նախագահի հետ հանդիպման ժամանակ։
Վարչապետը շեշտել է, որ ծրագրում է քննարկել միջազգային ընթացիկ իրադրությունը ու Մոսկվայի ու Թեհրանի առեւտրատնտեսական հարաբերությունները։
Մեդվեդեւը վստահություն է հայտնել, որ Ռոհանիի այցը Մոսկվա «նոր էջ կբացի ռուս- իրանական համագործակցության մեջ»։