Բուլղարիայի ԿԸՀ-ն ավարտել է ընտրական հանձնաժողովների արձանագրությունների մշակումը ու հայտարարել քվեարկության վերջնական արդյունքները, հաստատելով «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» (ՔԲԵԶ) կուսակցության հաղթանակը։
Բուլղարիայում հայտարարել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նոր խորհրդարան են մտնելու հինգ քաղաքական ուժեր՝ ՔԲԵԶ-ն՝ 32․6 տոկոսով, Բուլղարիայի սոցիալիստական կուսակցությունը՝ 27․2 տոկոսով, Միավորված հայրենասերներ կոալիցիան՝ 9․07 տոկոսով, «Հանուն իրավունքի ու ազատության» կուսակցությունը՝ 8․99 տոկոսով ու «Կամք» կուսակցությունը՝ 4․15 տոկոսով։
Պաշտոնական արդյունքները կհրապարակվեն մարտի 30-ից ոչ ուշ, փոխանցում է News.am-ը:
Իսկ պատգամավորների անվանական ցուցակը պատրաստ կլինի մինչեւ ապրիլի 3-ը: