Artsakhpress

Տնտեսական

Հուշարձաններ, վանքեր, էկոտուրիզմ. Արցախը դիվերսիֆիկացնում է զբոսաշրջային արդյունքը

Արցախը դիվերսիֆիկացնում է զբոսաշրջային արդյունքը. կրոնական ուղղությունը զարգացնելուց բացի, զարկ է տրվում զբոսաշրջության ոլորտում պատմամշակութային վայրերը որպես զբոսաշրջային արդյունք ներկայացնելու գործընթացին:

Հուշարձաններ, վանքեր, էկոտուրիզմ. Արցախը դիվերսիֆիկացնում է զբոսաշրջային արդյունքը

Հուշարձաններ, վանքեր, էկոտուրիզմ. Արցախը դիվերսիֆիկացնում է զբոսաշրջային արդյունքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Տուրիզմի վարչության ծրագրերի կառավարիչ Իննա Սիմոնյանը նշել է, որ վերջին տարիներին այդ ուղղությամբ կատարված աշխատանքը տալիս է իր արդյունքը: Այսօր համապատասխան ենթակառուցվածքներ ունեցող բազմաթիվ պատմամշակութային վայրեր զբոսաշրջային մեծ հոսք են ունենում:

«Ցանկացած հայտնի պատմաշակութային վայր` լինի Գանձասարը, Տիգրանակերտը, Ամարասը, տարվա ընթացքում բավական մեծ զբոսաշրջիկների հոսք է ընդունում: Եթե հինգ տարի առաջ ունեինք հիմնականում կրոնական ուղվածության հուշարձաններ, որտեղ զբոսաշրջիկներ էին այցելում, այն է եկեղեցիներ, վանքեր, ապա այսօր Արցախում զբոսաշրջային արդյունքը բավական դիվերսիֆիկացված է: Տիգրանակերտի պետական պատմամշակութային արգելոցում, Տողի մելիքական ապարանքում, Հունոտի կիրճում և այլ վայրերում ստեղծված են  բարենպաստ պայմաններ, կան համապտասխան ենթակառուցվածքներ, իրականցվում են բարեկարգման աշխատանքներ, ինչն էլ նպաստում է զբոսաշրջիկների այցին»,-ասաց նա:

Պատմամշակութային վայրերը զբոսաշրջության ոլորտում որպես առանձին արդյունք ներկայացնելու համար այս տարի զգալի աշխատանք է նախատեսված: Արցախի մի շարք պատմամշակութային վայրերում ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսված են ծրարգեր, որոնք արդեն Արցախի կառավարությունը հաստատել է:

2017 թվականին կառավարության հաստատած ծրագրի շրջանակներում կիրականացվեն Տող գյուղի պալատական համալիրի և շրջակա տարածքի վերականգման ու բարեկարգման աշխատանքներ: Ուշադրության կենտրոնում են լինելու նաև Տումի գյուղի Սբ Հովհաննես եկեղեցու վերականգնման, ինչպես նաև Ասկերանի բերդի կոնսերվացման աշխատանքները: Միաժամանակ կկատարվեն հուշարձանների մաքրման, դրանց տարածքների բարեկարգման և կազմակերպման աշխատանքներ: Իննա Սիմոնյանը տեղեկացրեց, որ Ասկերանի բերդի կոնսերվացման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:

Վերը նշվածը վերջնական ցանկ չէ, սրանք պետական ծրագրեր են, դրանցից բացի, զգալի աշատանքներ են կատարվելու մասնավոր հատվածի հետ:

Դեռ 2016 թվականին հուշարձանների վերականգնման ոլորտում աշխատանքներ են տարվել Տող գյուղում՝ «Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցի տարածքում և Ասկերանի բերդում:

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի միջնորդությամբ և բարերարների միջոցներով վերականգնվել են Շահումյանի շրջանի Դադիվանքի շրջակայքում գտնվող 4 մատուռներից 2-ը, իսկ մյուս մատուռների ու Դադիվանքի գլխավոր մուտքի վերականգնման աշխատանքները շարունակվում են և ավարտին կհասցվեն 2017 թվականին:

Իննա Սիմոնյանը նշեց, որ իրենց ուշադրության կենտրոնում է նաև էկոտուրիզմի զարգացման հարցը: Այդ նպատակով կշարունակվի համագործակցությունը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ»հիմնադրամի հետ: Խնդիր է դրված բարենպաստ պայմաններ ապահովել ներդրողների համար:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search