Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները սոցցանցերում իրենց աջակցությունն են հայտել Գևորգ Ղազարյանին:
Ֆուտբոլի հավաքականի անդամները աջակցությունն են հայտնել Գևորգ Ղազարյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շուտ լավացիր և մնա ուժեղ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը: «Հույս ունեմ շուտ կլավանաս, եղբայր: Լիահույս եմ, որ էլի գոլեր խփես և միասին կշենք: Ուժեղ եղիր և լավ ապաքինում»,- գրել է Մարկոս Պիզելին: «Սա քո հաղթանակն էր, ուժեղ մնա»,- գրել է Էդգար Մանուչարյանը: Ղազարյանի վնասվածքը բավականին լուրջ է: Նախնական հետազոտությամբ Գևորգի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների մասնակի պատռվածք և մենիսկի վնասվածք: Նրա ոտքն այժմ գիպսի մեջ է: Նա արդեն վաղը կմեկնի Գերմանիա` հետազոտության և, ամենայն հավանականությամբ, կենթարկվի վիրահատության: