Վրաստանից շուրջ 800 մարդ եվրոպական երկրներ է ուղևրվել անայցագիր ռեժիմի ուժի մեջ մտնելու առաջին օրը:
Վրաստանից շուրջ 800 մարդ Է մեկնել Եվրոպա անայցագիր ռեժիմի ուժի մեջ մտնելու առաջին օրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Վրաստանի օդանավակայանների միավորմանը: Թբիլիսիից մոտավորապես 300 մարդ է ուղևորվել Աթենք, Վարշավա և Մյունխեն, իսկ շուրջ 500 մարդ Քութայիսի միջազգային օդանավակայանից մեկնել Է Բուդապեշտ, Սալոնիկ և Լառնակա:
Թբիլիսից Եվրոպա առանց անայցագրերի առաջին չվերթով ուղևորվել են ուսանողներ, գիտնականներ և Վրաստանի կառավարության անդամները՝ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ: Նրանք արդեն գտնվում են Աթենքում, իսկ այնուհետեւ կուղեւորվեն Բրյուսել:
Վրաստանի քաղաքացիներն մարտի 28-ից կարող են առանց այցագրերի յուրաքանչյուր կես տարին մեկ 90 օրվա ընթացքում այցելել Եվրոպայի գրեթե բոլոր երկրներ, բացառությամբ Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի: