Եվրասիական տնտեսական միության հիմնումը համընկել է վատ շրջանի՝ միջազգային տնտեսական ճգնաժամի հետ, և եթե չլիներ ԵԱՏՄ-ն, անդամ երկրների տնտեսական վիճակն ավելի վատ կլիներ:
Հայաստանի համար 2016 թվականը նշանավորվում է առևտրի ցուցանիշների դինամիկ աճով. ԵԱՏՄ պաշտոնյա (Tert.am)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տեսակամուրջի միջոցով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ այսպես ասաց ԵԱՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան:
Նրա խոսքով՝ չնայած 2016 թվականին միության տնտեսության չափանիշները հիմնականում բացասական են, բայց նվազման տեմպերն առավել քիչ առարկայական են, քան եղել են 2015 թվականին, իսկ որոշ ոլորտներում, ինչպիսիք արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն են, դինամիկան դեռ դրական է:
«2017 թվականին մենք ավելին ենք սպասում»,- ասաց Տատյանա Վալովայան: Նրա խոսքով՝ դրական շարժ կա ԵԱՏՄ-ի անդամ երկրների արտաքին առևտրում և ապրանքաշրջանառությունում:
«2016 թվականին ապրանքաշրջանառության կրճատումը բավականին ցածր մակարդակի վրա է եղել, քան դրանից մեկ տարի առաջ էր: Երրորդ երկրների հետ ապրանքների առքուվաճառքի տեմպերի նվազումը ավելի քիչ տեմպեր է գրանցել, քան 2015 թվականին»,- Tert.am-ի փոխանցմամբ՝ ասաց նա:
Տատյանա Վալովայայի խոսքով՝ 2016 թվականը Հայաստանի և Ղրղըզստանի համար նշանավորվում է առևտրի ցուցանիշների դինամիկ աճով:
«Հայաստանի ապրանքաշրջանառությունը հասել է 5,3 տոկոսի, իսկ Ղրղըզստանինը՝ 4,4: Արտաքին ապրանքաշրջանառությունը երրորդ երկրների հետ Հայաստանի դեպքում աճել է 3.3 տոկոսով, Ղրղըզստանի դեպքում՝ 11.9 տոկոսով»,- ասաց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում