Մեքսիկայի Օախակա դաշտավայրում հնագետները հայտնաբերել են պալատական համալիրի փլատակներ, որը գնահատել են մոտ 2100-2300 տարեկան:
Մեքսիկայում հայտնաբերվել է հինավուրց պալատական համալիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնում է Proceedings of the National Academy of Sciences պարբերականը:
Համալիրը կառուցվել է մինչև այդ վայրում ացտեկների հայտնվելը: Շինության մակերեսը կազմել է մոտ 2400 քմ, որի վրա եղել են բնակելի և աշխատանքային կառույցներ, ճաշասենյակների համար տարածքներ և զոհաբերությունների վայր: Հետազոտողները նշում են, որ այդտեղ շինարարների կողմից կիրառված մեթոդները առաջ են եղել իրենց ժամանակներից: