Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է այն մարզիկների անունները, ովքեր մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը.
Հակոբ Սերոբյան. Եվրոպայի առաջնությանը կմասնակցի վեց մարմնամարզիկ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն մեր թիմի հիմնական կազմի չորս տղաները` Արթուր Դավթանը, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանն ու Հարություն Մերդինյանը, ինչպես նաև Վիգեն Խաչատրյանն ու Արմեն Պետրոսյանը: Վիգենն ու Արմենը բազմամարտիկներ են, առանձին գործիքների վրա նրանցից մեծ ակնկալիքներ չունենք:
Մեզ պետք են բազմամարտիկներ, ապագայում թիմային պայքարի համար: Հաջորդ տարվա Եվրոպայի առաջնությանը պետք է թիմով մասնակցենք: Հավաքականում հիանալի մթնոլորտ է, ավելի լավ չէր կարող լինել»,- Հակոբ Սերոբյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ-ի կայքը:
Եվրոպայի առաջնությունը կկայանա ապրիլի 19-ից 23-ը Ռումինիայում: