ՈՒրբաթ 28.07.2017   02:07
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   18 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

31 մարտի  10:51

Շուշիի պարսկական «Վերին մզկիթում»-ում իրականացվում են հնագիտական պեղումներ (լուսանկարներ)

Շուշիում գտնվող իրանական «Վերին մզկիթ» հուշարձանի տարածքում մարտի 21-ից իրականացվում են հնագիտական պեղումներ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն, հնագիտական արշավախմբի ղեկավար Նժդեհ Երանյանն ասել է, որ պեղումները մոտավոր տևելու են մեկ ամիս:

«Այս մզկիթը կառուցվել է 1883 թվականին՝ իրանցի ճարտարապետ Կարբելի սեֆի Խանի նախագծով։ Խորհրդային տարիներին մզկիթը ձևափոխվել էր պատմաերկրագիտական թանգարանի: Այդ ուսումնասիրությունները թույլ են տալու ավելի ճիշտ կատարել հուշարձանի վերականգնման աշխատանքը: Պեղումների արդյունքում հնարավոր կլինի հստակ պատկերացում կազմել մզկիթի պատմական միջավայրի մասին»,- ասել է Ն. Երանյանը և ընդգծել, որ օտարների պատմամշակութային ժառանգության պահպանության նկատմամբ արցախցիների դրսևորած հոգատար վերաբերմունքի մասին է վկայում նաև այն իրողությունը, որ Շուշիի իրանական «Վերին մզկիթն» արդեն մեկ անգամ վերականգնվել է:

Artsakhpress.am


Տես նաեվ՝

    Լրահոս

    Բոլոր նորությունները »

    Ֆեյսբուք

    Արխիվ
    Հարցում
    Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
    Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

    Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
    Հեռ՝ (+374) 960406
    էլ.փոստ՝ info@artsakhpress.am