Artsakhpress

Քաղաքական

Միջազգային հանրությունը պետք է իմանա Ադրբեջանի հանցագործությունների մասին․ Արցախի արտգործնախարարի հարցազրույցը

Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանի հարցազրույց է տվել NEWS.am-ին:

Միջազգային հանրությունը պետք է իմանա Ադրբեջանի հանցագործությունների մասին․ Արցախի արտգործնախարարի հարցազրույցը

Միջազգային հանրությունը պետք է իմանա Ադրբեջանի հանցագործությունների մասին․ Արցախի արտգործնախարարի հարցազրույցը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի արտգործնախարարի հարցազրույցը NEWS.am վերլուծական- լրատվական գործակալությանը ներկայացնում ենք ստորև.

Ապրիլի 2-ին լրանում է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի տարելիցը: Ազդե՞լ է արդյոք այն պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշման վրա:

Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը չի ենթարկվել որեւէ փոփոխության։ Այս համատեքստում տեղին է խոսել միայն մեր դիրքորոշման կոնսոլիդացիայի մասին։ Արցախի ժողովուրդը եւ իշխանությունները հավատարիմ են իրենց որդեգրած ուղուն՝ կառուցել եւ զարգացնել անկախ, ժողովրդավարական պետություն եւ հասնել նրա միջազգային ճանաչմանը։

Ղարաբաղյան կողմը պաշտոնապես հասնելո՞ւ է արդյոք Միջազգային հումանիտար իրավունքի խախտման մեջ մեղավոր ադրբեջանցի զինծառայողներին պատժելուն:

Համոզված ենք, որ ապրիլյան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից կատարված բազմաթիվ ռազմական հանցագործությունների եւ միջազգային հումանիտար իրավունքի խախտումների վերաբերյալ աղաղակող փաստերը պետք է հասու լինեն միջազգային հանրությանը, եւ ձեռնարկվեն բոլոր միջոցները՝ հանցագործությունների մեղավորներին դատապարտելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Դա է միակ ճանապարհը՝ կանխելու նման ոճրագործությունների կրկնությունն ապագայում։

Այս ուղղությամբ մեր կողմից արդեն որոշակի աշխատանքներ ենտարվել։ Մասնավորապես, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում եւ Եվրոպայի խորհրդում տարածվել են Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտագրերը, որտեղ մանրամասներ են ներկայացվել ադրբեջանական ագրեսիայի պատճառների ու հետեւանքների, Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված մարդու իրավունքների ոտնահարմանկոպտագույն դեպքերի եւ ռազմական հանցագործությունների փաստերի առնչությամբ։

Մեր կողմից նաեւ շրջանառվել են Արցախի Պաշտպանության նախարարության եւ Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի հայտարարությունները, Գլխավոր դատախազության կողմից տրամադրված նյութերը՝ ադրբեջանական կողմի  հանցագործությունների առթիվ հարուցված քրեական գործերի վերաբերյալ, ինչպես նաեւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի՝ ապրիլյան ագրեսիայի  ընթացքում ադրբեջանական զինված ուժերի իրականացրած ոճրագործությունների վերաբերյալ միջանկյալ հրապարակային զեկույցները։

Ադրբեջանի զինված ուժերի հանցագործությունների մասին միջազգային լսարանին իրազեկելու գործում մեծապես կարեւորում ենք նաեւ հայկական զանգվածային լրատվամիջոցների դերը։

Ձեր կարծիքով, վերջին տարիներին կա՞ որեւէ առաջընթաց Արցախի Հանրապետության միջազգային ներկայացվածության առումով:

Այո, մեր գնահատմամբ, Արցախի միջազգային ներկայացվածության առումով կան տեղաշարժեր։ Ընդհանուր առմամբ, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձեւեր են ընդունվել ԱՄՆ 7 նահանգների եւ 4 քաղաքների, Ավստրալիայի 1 նահանգի, ինչպես նաեւ Բասկերի Երկրի խորհրդարանի կողմից եւ 15  համագործակցության համաձայնագրեր ստորագրվել Արցախի տարբեր քաղաքների եւ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բասկերի Երկրի եւ Բրազիլիայի քաղաքների միջեւ, ինչպես նաեւ մեկ համաձայանագիր՝ Արցախի եւ Ֆրանսիայի Դրոմի շրջանի միջեւ։

Արտաքին գործերի նախարարության առաջնահերթ նպատակներից է այդ դրական միտումների ամրապնդումն ու հետագա զարգացումը։

Վերջերս ԵԽ նախարարների կոմիտեում քննարկվում էին «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերը, ընդ որում որոշում է կայացվել, որ Ադրբեջանը պետք է մինչեւ հունիս գործողությունների ծրագիր ներկայացնի: Ըստ Ձեզ, փախստականների խնդիրը լուծելի՞ է:

«Սարգսյաններն ընդդեմ Ադրբեջանի» եւ «Չիրագովն ու ուրիշներն ընդդեմ Հայաստանի» գործերը մասնավոր դեպքեր են եւ վերաբերում են բացառապես անհատական՝ առաջին հերթին, գույքային իրավունքների իրավական պաշտպանությանը։ Ինչ վերաբերում է փախստականների եւ ներքին տեղահանվածների խնդրին, ապա այն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետեւանքներից մեկն է եւիր համապարփակ լուծումը կարող է գտնել միայն խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում։

Ինչպե՞ս եք գնահատում ռուս-իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ կատարվածը, նաեւ եվրոպական պատգամավորների, գիտնականների եւ ընկերությունների դեմ Ադրբեջանի ճնշումների փորձերը:

Ձեր կողմից հիշատակված օրինակները Ադրբեջանի կողմից Արցախի մեկուսացմանն ուղղված արշավի հերթական դրսեւորումներն են։ Սակայն, ինչպես մենք տեսնում ենք, այդ քայլերը հակառակ արդյունքներ են բերում. բազմաթիվ օտարերկրացի լրագրողներ, բլոգերներ եւ ակտիվ քաղաքական գործիչներ իրենց բողոքն են արտահայտում եւ դատապարտում Ադրբեջանի նման քաղաքականությունը՝ որպես մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների, մասնավորապես՝ազատ խոսքի եւ ազատ տեղաշարժի իրավունքների սահմանափակում եւ ոտնահարում։

Ավելին,մենք ականատես ենք, որ Ադրբեջանի այդ քայլերը հանգեցնում են արտաքին աշխարհում Արցախի նկատմամբ հետաքրքրության ընդլայնմանը եւ դեպի Արցախ այցելուների թվի աճին։

Հանրապետության անվան փոփոխությունը կարո՞ղ է ընկալման երկակիության հանգեցնել միջազգային հանրության ոչ այնքան շահագրգիռ ներկայացուցիչների շրջանում:

Համոզված ենք, որ ժամանակի ընթացքում՝ համապատասխան աշխատանքի պարագայում,միջազգային լսարանի համար ավելի կիրառելի կդառնա մեր երկրի պատմական՝ Արցախ անվանումը։ Այս գործում իր մասնաբաժինն ունի նաեւ մեր մամուլը։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search