Artsakhpress

Քաղաքական

Համաձայնեցված չէ ոչինչ, երբ համաձայնեցված չէ ամեն ինչ. Դ. Բաբայանը ԼՂ հարցի լուծմանը մոտ լինելու՝ Լավրովի հայտարարության մասին (Tert.am)

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ գոյություն չունի Արցախի հակամարտության կարգավորման «Լավրովի պլան», գոյություն ունեն ընդհանրական մոտեցումներ, որոնց նույնպես վերապահորեն պետք է փաստաթուղթ անվանել։

Համաձայնեցված չէ ոչինչ, երբ համաձայնեցված չէ ամեն ինչ. Դ. Բաբայանը ԼՂ հարցի լուծմանը մոտ լինելու՝ Լավրովի հայտարարության մասին (Tert.am)

Համաձայնեցված չէ ոչինչ, երբ համաձայնեցված չէ ամեն ինչ. Դ. Բաբայանը ԼՂ հարցի լուծմանը մոտ լինելու՝ Լավրովի հայտարարության մասին (Tert.am)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դա հակամարտող կողմերի մոտեցումների հանրագումարն է, բայց դեռևս վերջնական որևէ փաստաթուղթ չկա, որովհետև այստեղ գործում է կոնսենսուսի սկզբունքը, այսինքն՝ համաձայնեցված չէ ոչինչ, երբ համաձայնեցված չէ ամեն ինչ։ Նրա խոսքով՝ նույնիսկ, եթե մի փոքր մասով կա անհամաձայնություն, ապա չի կարելի փաստել, որ կա առաջընթաց:

-Պարո՛ն Բաբայան, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հարցազրույցներից մեկում ասել է, թե Բաքուն և Երևանը զգալիորեն մոտեցրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում դիրքորոշումները, և կարգավորման հիմնարար սկզբունքները հիմնականում համաձայնեցված են: Հայկական ու ադրբեջանական կողմն ի՞նչ հարցերում են համաձայնության եկել։

-Լավրովը նաև ասել է, որ գրեթե բոլոր հարցերը կարգավորված են, բացի 1-2 հարցից, որոնք իրականում ամենադժվարն են, ժամանակատարն ու աշխատատարն են, և սա իրոք այսպես է։ Ի վերջո, եթե Արցախյան հիմնախնդիրը համապարփակ ձևով դիտարկենք, ապա կա 2 կարևորագույն հարց՝ սահմանների հարցը և կարգավիճակի, իսկ մնացյալ հարցերն ածանցյալ են այս երկուսին։ Հետևաբար, երբ ասում ենք՝ կա 2-3 հարց, հենց սրանց մասին ենք խոսում, քանի առանց այս սկզբունքային հարցերի լուծման հնարավոր չէ հակամարտության կարգավորման ճանապարհով գնալ։ Բնական է, որ հայկական ու ադրբեջանական կողմերն այս հարցերում ունեն շատ իրարամերժ մոտեցումներ, քանի որ Ադրբեջանը շարունակում է իր դիրքորոշումը, չի փոխել ոչ մի բան իր մոտեցումների մեջ և վերջնանպատակը տեսնում է խորհրդային հանրապետության տարածքային ամբողջականության վերականգման տարբերակով։ Իսկ Ադրբեջանի նման դիրքորոշման և ներկայիս իրավիճակի պայմաններում ակնկալել որևէ առաջընթաց, կարծում եմ, վաղաժամ է։

-Ստացվում է, որ Արցախի հակամարտության շուրջ բանակցությունները դոփում են նույն տեղո՞ւմ, նույնիսկ գերտերության ներկայացուցիչները նախկինում եղած փաստերն են արձանագրում և նոր բան չեն ասում։

-Երբ մենք խոսում ենք հակամարտության կարգավորման մասին, պետք է այն դիտարկենք 2 հարթության մեջ. առաջինը՝ բուն կարգավորում, այսինքն՝ բանակցություններում առաջընթաց մինչև վերջնական հանգուցալուծում, երկրորդը՝ կայունության և խաղաղության պահպանում է, որը նույնպես շատ բարդ է, որի ուղղությամբ նույնպես աշխատում են գերտերությունները և Մինսկի խմբի համանախագահները։ Հիմա, քանի որ կողմերի միջև ընդհանուր հայտարարի նախադրյալներ չկան, ամենակարևոր ուղղությունը շարունակում է մնալ կայունության և խաղաղության պահպանումը տարածաշրջանում։

-Շատ է խոսվում լավրովյան փաստաթղթի մասին։ Ծանո՞թ եք այդ փաստաթղթին և համաձա՞յն եք առաջարկվող լուծումներին։

-Նման փաստաթուղթ գոյություն չունի, գոյություն ունեն ընդհանրական մոտեցումներ, որոնց նույնպես վերապահորեն պետք է փաստաթուղթ անվանել։ Դա հակամարտող կողմերի մոտեցումների հանրագումարն է, բայց դեռևս վերջնական որևէ փաստաթուղթ չկա, որովհետև այստեղ գործում է կոնսենսուսի սկզբունքը, այսինքն՝ համաձայնեցված չէ ոչինչ, երբ համաձայնեցված չէ ամեն ինչ։ Նույնիսկ, եթե մի փոքր մասով կա անհամաձայնություն, ապա չի կարելի փաստել, որ կա առաջընթաց։

–Այս պահին բանակցություններն ընթանում են Մադրիդյան փաստաթղթի շուրջ։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ նոր փաստաթուղթ կազմվի՝ հաշվի առնելով այն, որ հայաստանյան խորհրդարանական ընտրություններում Մադրիդյան սկզբունքներն առաջ տանող ուժը պարտվեց։

–Ընդհանրապես, որպեսզի բանակցություններում առաջընթաց գրանցվի, մի շարք նախադրյալներ պետք է լինեն։ Առաջինը՝ պետք է վերականգնվի բանակցությունների լիարժեք ձևաչափը, որն այս պահին կարգավորված չէ, այսինքն՝ Արցախը որպես լիարժեք կողմ չի մասնակցում բանակցային գործընթացին։ Ի վերջո պետք է վերանայել ռեվանշիստական ցանկացած փորձ, այսինքն՝ չլինի վերադարձ անցյալին։ Եթե գերնպատակ է մոտեցումը, թե կվերականգնվի Ադրբեջանի խորհրդային հանրապետությունը, ապա սա որևէ ապագա չունի։

-Օրերս նաև Ղազախստանի նախագահն է հայտարարել, թե Արցախի հիմնախնդիրը պետք է խաղաղ կարգավորման ճանապարհ ունենա, իսկ մինչ այս նա միշտ աչքի է ընկել իր ադրբեջանամետ պահվածքով։ Հնարավո՞ր է՝ այս երկիրն էլ է ցանկանում միջամտել կարգավորման գործընթացին

-Ղազախստանը երբեք չի թաքցրել իր ադրբեջանամետ պահվածքը: Այստեղ միակ դրականն այն է, որ նա նույնպես արձանագրում է խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Ներկա պահին Ղազախստանը որևէ կերպ չի կարող միջամտել բանակցային գործընթացին։

-Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը կրկին ակտիվացնել էր: Դիտարկելով հարձակման ուղղությունները, կիրառվող զենքերը՝ նոր ու խոշոր հարձակման նախապատրաստման փորձ տեսնո՞ւմ եք։ 

- Զինադադարի ռեժիմի խախտումներից դժվար է հասկանալ, որովհետև նրանք տարբեր տիպի զինատեսակներ են օգտագործում, քանի որ նրանք այդ ծանր զինատեսակներ էլ են օգտագործում, սա փաստ է։ Սակայն, եթե չօգտագործեն էլ, սա դեռ չի նշանակի, որ նրանք հրաժարվել են իրենց մտադրությունից, իրենք իրենց ծրագիրը չեն էլ թաքցնում։

Նույնիսկ Մեհրիբան Ալիևան, թեպետ առաջին փոխնախագահ է, բայց նրան ասենք՝ տիկին նախագահը, լինելով կինարմատ, միևնույն է, շարունակում է ապակառուցողական ոճով կարգախոսները, հանդես է գալիս հողերի ազատագրման պահանջով և այլն։ Այդ պետությունն իր էությամբ լինելով ֆաշիստական, կլանային, բռնապետական՝ չի կարող ունենալ կառուցողական մոտեցում։ Քանի դեռ Ադրբեջանի մոտ չկա պետականամետ մոտեցում, նրանից այլ որակներ հնարավոր չէ սպասել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search