Artsakhpress

Քաղաքական

Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների հանդիպմանը

Ապրիլի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վարշավայում մասնակցեց Եվրոպական միության Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ընդլայնված հանդիպմանը, որին ներկա էին նաև ԵՄ մի շարք այլ երկրների ԱԳ նախարարներ, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:

Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների հանդիպմանը

Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների հանդիպմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նիստին ելույթ ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով, մասնավորապես, ասաց.

«Շնորհակալություն եմ հայտնում Վիշեգրադյան խմբի լեհական նախագահությանը՝ նախարարական այս հանդիպումը հյուրընկալելու համար:

Բրյուսելում կայանալիք առաջիկա գագաթաժողովին շոշափելի ձեռքբերումներ արձանագրելը կարևոր կլինի Արևելյան գործընկերության հետագա կենսունակության համար: Այս առումով մենք արժևորում ենք ոլորտային համագործակցությանը քաղաքական լիցք հաղորդելու նախաձեռնությունը և ենթակառուցվածքային կապերի շուրջ քննարկումների վրա կենտ րոնացումը, քանի որ սա Ռիգայի համատեղ հռչակագրում ամրագրված Արևելյան գործընկերության առաջնայնություններից մեկն է:

Մարտի 21-ին Հայաստանը և Եվրոպական միությունը նախաստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը կարտացոլի մեր հարաբերությունների խորությունն ու էությունը և կսահմանի ընդլայնված գործընկերության նոր ուղենիշներ:

Ենթակառուցվածքների փոխկապակցվածությունը պատշաճ տեղ է զբաղեցնում ինչպես Շրջանակային համաձայնագրում, այնպես էլ Հայաստանի և Եվրոպական միութան միջև 2017-2020 թվականների համ ար գործընկերության առաջնայնություններում` ընդգծելով դրա կարևորությունը ոչ միայն երկկողմ հարաբերությունների համար, այլ նաև տարածաշրջանային համագործակցության համատեքստում:

Հարգելի գործընկերներ,

Եվրոպական միության և այլ գործընկերների հետ միասին մենք ներգրավված ենք ենթակառուցվածքների փոխկապակցվածության տարաբնույթ ծրագրերում: Ողջունում ենք Տրանս-Եվրոպական տրանսպորտային ցանցը արևելյան գործընկերների համար ընդլայնելու որոշումը: Նախորդ տարի հայկական և վրացական կարևորագույն մայրուղիները որպես առանցքային կապուղիներ ն երառվեցին այդ համապարփակ ցանցի քարտեզներում:

Մեկ այլ լավ օրինակ է Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի կնքման շուրջ մեկ ամիս առաջ մեկնարկած Հայաստան-ԵՄ բանակցությունները:

Եվրոպական միությունը՝ Եվրոպական ներդրումային բանկի միջոցով, իր նպաստն է բերում Հայաստանի ռազմավարական ծրագրերից մեկի` Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը, որը մեր երկրի ողջ երկայնքով անցնող 556 կիլոմետրանոց ժամանակակից մայրուղի է լինելու:

Վերջերս Եվրոպական միության աջակցությամբ իրականացված Հայաստան-Վրաստան անցակետերի արդիական? ?ցումը գործնական քայլ էր՝ միտված Արևելյան գործընկերության սահմանային համալիր կառավարման նախաձեռնության իրականացմանը: Այն առավել գործնական հնարավորություններ է ընձեռում տրանզիտի և առևտրի ծավալների աճի համար:

Ենթակառուցվածքների փոխկապակցվածությունը չի սահմանափակվում միայն տրանսպորտային հաղորդակցությամբ: Եվրոպական միությունը Հարևանության ներդրումների ծրագրի միջոցով իր նպաստն է բերել Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցմանը:

Շարժունակությունը և մարդկանց միջև շփումները անհրաժեշտ են մեր հասա? ?ակությունների միջև կապերի ընդլայնման համար: Սա Արևելյան գործընկերության հիմքում դրված առանցքային սկզբունքներից մեկն է։ Այս հանձնառությունը կյանքի կոչելու և մեր հասարակություններն իրար առավել մոտեցնելու ուղիներից մեկը մուտքի արտոնագրի ազատականացումն է: Հայաստանը և Եվրոպական միությունը նախորդ երեք տարիների ընթացքում հաջողությամբ իրականացրել են մուտքի արտոնագրի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը: Հաջորդ քայլը վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունն է, ինչպես նախանշված է Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում:

Ենթակառ ուցվածքային փոխկապակցվածության և տնտեսական համագործակցության շնորհիվ մենք կարող ենք արդյունավետորեն խթանել տարածաշրջանային կայունությունը և զարգացումը։ Կարևոր է, որպեսզի փոխկապակցվածության գաղափարին անդրադառնանք ոչ միայն Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների, այլև ավելի լայն համատեքստում՝ տարբեր ինտեգրացիոն ձևաչափերի միջև։ 

Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև կապերը պետք է իրատեսական և կոնկրետ արդյունքների միտված երկխոսության մաս հանդիսանան։ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր ? ? Արևելյան գործընկերության մասնակից, պատրաստ է այս առումով իր նպաստը բերել։ 

Ենթակառուցվածքային փոխկապակցվածության խթանումը և տնտեսական համագործակցության ամրապնդումը կարող են ի հայտ բերել ընդհանուր շահեր և համատեղ ծրագրեր, որոնք կհանգեցնեն փոխադարձ օգուտների։ Այս առումով դրանք պետք է նաև որպես վստահության ձևավորման արժեքավոր միջոցներ դիտարկվեն հակամարտությունների կարգավորման համաձայնեցված ձևաչափերի ջանքերի շրջանակներում։

Հարգելի գործընկերներ,

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնե լ Եվրոպական միությանը՝ Հայաստանում ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների կազմակերպման ուղղությամբ տրամադրված զգալի տեխնիկական ու ֆինանսական աջակցության համար։

Գնահատելով ապրիլի սկզբին անցկացված ընտրությունները՝ Եվրոպական միությունը հայտարարեց, որ դրանք լավ կազմակերպված էին, հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել են, իսկ արդյունքներն արտահայտում են Հայաստանի քաղաքացիների կամքը։ ԵՄ նաև պատրաստակամություն հայտնեց՝ աշխատելու ժողովրդավարական ճանապարհով ընտրված նոր խորհրդարանի և կառավարության հետ։ Իր հերթին Հայաստանը ևս հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունը Եվրոպական միության հետ»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search