Արցախի «Արմֆայթինգ» պրոֆեսիոնալ ֆեդերացիայի նախաձեռնությամբ ապրիլի 23-ին Ստեփանակերտում անց է կացվելու «Արմֆայնթինգ սելեքշն» մրցաշար:
Ստեփանակերտում անց է կացվելու «Արմֆայնթինգ սելեքշն» մրցաշար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլ 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի «Արմֆայթինգ» պրոֆեսիոնալ ֆեդերացիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Հայրապետյանը և նշել, որ Արցախից և Հայաստանից մրցումներին մասնակցելու են շուրջ 60 մարզիկ:
«Արդեն 4-րդ անգամն է, որ կազմակերպվում է այս մրցաշարը: Նպատակն այն է, որ Արցախում զարգացնենք Արմֆայթինգ մարզաձևը»,-նշել է Ա. Հայրապետտյանը: