Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հույս է հայտնել:
Իրանի պաշտպանության նախարարը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման հույս է հայտնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է իրանական Mehr գործակալությունը, այս մասին Դեհղանը խոսել է Թեհրանում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ: «Հաշվի առնելով ներկա իրադրությունը` մենք հավատացած ենք, որ տարածաշրջանը չի կարող դիմակայել ևս մեկ ճգնաժամի և վտանգի: Հետևաբար, մենք հուսով ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը պարտավորություն կստանձնեն հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և կկանխեն ճգնաժամի հետագա լարումը` թույլ չտալով արտաքին և անտեղի միջամտություն»,- նշել է Իրանի պաշտպանության նախարարը: