Ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքը ֆիլմ է պատրաստել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
Հենրիխ Մխիթարյան՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հայ աստղը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆլմում նշվում է, որ Հենրիխ Մխիթարյանը հայ ազգի գլխավոր դեսպաններից մեկն աշխարհում. «Կարելի է վիճել և ասել այն մասին, թե Քիմ Քարդաշյանն ու Շառլ Ազնավուրն ավելի մասշտաբային կերպարներ են, սակայն Հայաստանի խորհրդարանական ընտրություններում եղել են քաղաքացիներ, ովքեր քվեաթերթիկում գրել են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանի անունը»:
Panorama.am-ի փոխանցմամբ՝ ֆիլմում պատմում են Հենրիխ Միխթարյանի մանկության, կարիերան սկսելու, տարբեր թիմերում հանդես գալու մասին, նաև անդրադարձ կա ֆուտբոլիստի հայրիկի՝ «Արարատի» հայտնի հարձակվող Համլետ Մխիթարյանի գործունեությանը: