Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատության է ենթարկել միջազգային դիտորդներին, ովքեր հայտարարել էին, որ հանրաքվեի անցկացման արշավը չի համապատասխանել միջազգային չափորոշիչներին։
Ձեր տեղն իմացե՛ք. Էրդողանը՝ ի պատասխան ԵԱՀԿ զեկույցի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ձեր տեղն իմացե՛ք»,-ասել է նա՝ ի պատասխան խախտումների մասին հաղորդագրության։
Ելույթ ունենալով կողմնակիցների առջև Անկարայի նախագահական պալատում՝ Էրդողանը հայտարարել է, որ «չի տեսնում, չի լսում և չի ճանաչում քաղաքականապես մոտիվացված զեկույցները»։
Դրանից ժամեր առաջ ԵԱՀԿ-ն հրապարակել էր զեկույց, համաձայն որի՝ նախագահի լիազորությունների ընդլայնման հարցով հանրաքվեն անցկացվել է ուղղումների կողմնակիցներին և հակառակորդներին տրամադրված անհավասար հնարավորությունների պայմաններում։