Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներից դժգոհ հազարավոր քաղաքացիներ Ստամբուլում դուրս են եկել փողոց՝ ի նշան բողոքի:
Բողոքի ցույցերը Ստամբուլում շարունակվում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Panorama.am-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստի» գործակալությանը:
Բողոքի ակցիաներ են անցկացվում նաև Բեշիկթաշում, Կադիկեում:
Հիշեցնենք, որ կիրակի օրն անցկացված հանրաքվեի արդյունքներով Թուրքիան խորհրդարանական կառավարման երկրից դարձավ նախագահական երկիր: Նախնական արդյունքներով, փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրողների 51.4 տոկոս: