Ապրիլի 21-24-ը Լիտվիայի մայրաքաղաք Վիլնյուսում տեղի է ունենալու Եվրոպայի «K-1» մարզաձևի առաջնություն:
Արցախցի մարզիկները մասնակցելու են Եվրոպայի «K-1» առաջնությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի մարտարվեստների ասոցիացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանը և նշել, որ Եվրոպայի «K-1» առաջնությանը մասնակցելու են նաև արցախցի մարզիկներ՝ Արման Գալստյանը 60 կգ քաշային կարգում և Անտոնիո Քոչարյանը՝ մինչև 54 կգ:
Գ. Աղաբալյանի խոսքով Եվրոպայի «K-1» մարզաձևի առաջնությանն արցախցի մարզիկները մասնակցում են 2014 թվականից: