ՀՀ Մուայթայի (թայլանդական բռնցքամարտ) ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանի նախաձեռնությամբ ապրիլի 14-17-ը Երևանում տեղի է ունեցել Մուայթայի միջազգային մրցաշար, որին մասնակցել են արցախցի 37 մարզիկ:
Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի մարտարվեստների ասոցիացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանը և նշել, որ միջազգային մրցաշարին առաջին տեղ են գրավել 19 արցախցի մարզիկ՝ արժանանալով ոսկե մեդալների, 9 հոգի երկրորդ և 8-ը՝ երրորդ:
«Մրցաշարին մասնակցել են շուրջ 150 մարզիկ Արցախից, Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից»,-տեղեկացրել է Գ. Աղաբալյանը և ընդգծել, որ մրցաշարի արդյունքները բավականին գոհացուցիչ են: