«Եվրատեսիլ»-ի Wiwibloggs կայքն անդրադարձել է մրցույթում Գերմանիայի ներկայացուցիչ Լևինայի այցելությանը Ծիծեռնակաբերդ։ «Եվրատեսիլ» մրցույթի Գերմանիայի ներկայացուցիչ Լևինան Հայաստան կատարած այցի ընթացքում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Wiwibloggs-ն անդրադարձել է «Եվրատեսիլ»-ում Գերմանիայի ներկայացուցչի՝ Ծիծեռնակաբերդ կատարած այցին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Գերմանիայի ներկայացուցչի պրոմո-տուրը նշանավորվեց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր կատարած այցով»,- նշված է կայքում։ Լևինան Ծիծեռնակաբերդ էր այցելել մրցույթի հայաստանյան ներկայացուցչի` Արծվիկ Հարությունյանի ուղեկցությամբ։
Երևանյան այցի շրջանակում գերմանացի երգչուհին եղել է Կասկադում, Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում, ծանոթացել մեծ երգահանի արվեստին, որի ստեղծագործություններից մեկը նա կատարել էր «Celebrate Diversity» ֆլեշմոբի շրջանակում։