Artsakhpress

Քաղաքական

ԼՂ հակամարտության պատերազմական սցենարը Իրանին ձեռնտու չէ. իրանագետ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատերազմական սցենարը Իրանին ձեռնտու չէ:

ԼՂ հակամարտության պատերազմական սցենարը Իրանին ձեռնտու չէ. իրանագետ

ԼՂ հակամարտության պատերազմական սցենարը Իրանին ձեռնտու չէ. իրանագետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նման դիտարկում է արել իրանագետ Գոհար Իսկանդարյանը: Անդրադառնալով Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեղանի՝ օրերս արած հայտարարությանը այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան ղարաբաղյան կարգավորման հարցում երրորդ ուժերի միջամտությունը՝ իրանագետը նշեց, որ սա անընդմեջ հնչող հայտարարություններից է:

«Կարծում եմ՝ «երրորդ ուժեր» արտահայտությունը կարելի է վերագրել բոլոր երկրներին բացի Մինսկի խմբից,  քանի որ գիտենք՝  հենց խումբն է զբաղվում այդ խնդիրներով:  Դիտարկումը հիմնականում այն մասին է, որ ոչ Թուրքիան այստեղ անելիք ունի, ոչ էլ անգամ Միացյալ Նահանգները կարող է ինչ-որ առանձնահատուկ գործողություններ ծավալել: Այս գործընթացը հանձնարարված է Մինսկի խմբին, եւ սրանով  կրկին կարեւորվում է խմբի գործունեությունը»,-ընդգծեց Գոհար Իսկանդարյանը:

Իրանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում շեշտվել է երկու երկրների կողմից պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: Իրանագետն ընդգծեց, որ կարեւոր են ոչ այնքան հայտարարությունները, որքան գործողությունները:

«Ասեմ, որ նմանատիպ հայտարարություն արվել է նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ, եւ դա շատ բնական է: Մենք գիտենք, որ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ տարաձայնություններ եւ խնդիրներ կան, եւ հետաքրքիր կլինի հետեւել, թե ինչպես են նրանք այդ ամենը հաղթահարելով համագործակցում տարբեր հարթակներում, հատկապես պաշտպանական ոլորտում: Ամեն դեպքում, Իրանի համար անչափ կարեւոր եւ անհրաժեշտ է տարածաշրջանային անվտանգությունը: Հայ-ադրբեջանական սահմանին առաջացած յուրաքանչյուր խնդիր Իրանը շատ ցավագին է ընդունում,  քանի որ դա հենց իր սահմանների, իր տարածքի անվտանգության համար սպառնալիք է: Իրանը նույնպես շահագրգռված է, որ ամեն ինչ բանակցությունների, խաղաղ միջնորդական առաքելությունների միջոցով լուծվի»,-նշեց նա:

Մեր հարցին ի պատասխան՝ իրանագետը նաեւ անդրադարձ կատարեց Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի շուրջ տարվող բանակցություններին՝ ընդգծելով, որ Իրան-ԵԱՏՄ համագործակցությունը միանշանակ ձեռնտու է Հայաստանին:

«Իրանը մեծապես հետաքրքրված է այս համագործակցությամբ,  խոսքը, ի վերջո, այդքան մեծ շուկայի մասին է, բայց վերջին հայտարարություններից տեսանք, որ ԵԱՏՄ-ում այս հարցի հետ կապված կան խնդիրներ, այսինքն՝ այնտեղ այդքան էլ չեն ցանկանում ակտիվորեն համագործակցել Իրանի հետ: Առկա են խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Հուսով եմ՝  դրանք պարզապես օրենսդրական դաշտի հետ  կապված, այլ ոչ թե երկրների միջեւ առկա խնդիրներ են:  Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն կկարողանա միջնորդի դերում լինել:  Բազմիցս խոսել ենք, որ որոշակի ապրանքներ, կիսաֆաբրիկատներ  հնարավոր կլինի բերել այստեղ, հետո մտցնել ԵԱՏՄ շուկա: Սա շատ հետաքրքիր բան է, բայց այս պահին առանձնապես դրական միտումներ չեմ նկատում»,-եզրափակեց Գոհար Իսկանդարյանը:

 


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։

Կառավարությունը ԼՂ-ց բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացրեց մինչև տարվա վերջ

Կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացրեց մինչև տարվա վերջ։

Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Գեղարքունիքի մարզպետի անցկացրած խորհրդակցությանը քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության աջակցության ծրագրերի տրամադրման ընթացքը

Մարտի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search