Artsakhpress

Մշակույթ

Ավարտվեց ռուսական խոսքի օրերն Արցախում միջոցառումների շարքը (լուսանկարներ)

Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում, այսօր կազմակերպված միջոցառմամբ, ավարտվեց ռուսական խոսքի օրերն Արցախում միջոցառումների շարքը:

Ավարտվեց ռուսական խոսքի օրերն Արցախում միջոցառումների շարքը (լուսանկարներ)

Ավարտվեց    ռուսական խոսքի օրերն  Արցախում    միջոցառումների   շարքը  (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառմանը   բացման  խոսքով  հանդես  է  եկել   Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի    տնօրեն   Կարինե  Դադամյանը, ով  կարևորել  է   ռուսական խոսքի օրերն  Արցախում      միջոցառումների   անցկացումը:

«Արցախպրես»-ի  թղթակցի    հետ  զրույցում  ԱՀ   կրթության, գիտության   և  սպորտի  նախարար  Սլավա  Ասրյանն  ասել  է,  որ   միջոցառումը նպատակ ունի մեկ անգամ ևս ընդգծել հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը։

«Արցախում ռուսերենը հարգված և ընդունված լեզու է:  Ռուսերենի   ուսուցման  և  տարածման գործում    կարևոր   դեր  ունեն     ռուսաց  լեզվի  մասնագետները:  Ռուսաց  լեզվի    դրվածքn  Արցախում  համարում  ենք   բավարար: Նման  միջոցառումների  միջոցով  էլ   աշակերտները   հնարավորություն   են   ունենում    ռուսերեն  լեզվից  իրենց    ստացած   գիտելիքներն   ի  ցույց  դնել»,-նշել  է   Ս.  Ասրյանը: 


ԱՀ  կրթության, գիտության   և  սպորտի  նախարարության   ռուսաց  լեզվի  գլխավոր  մասնագետ   Ռուբեն     Օսիպովը  շնորհակալություն   է   հայտնել   ռուսական խոսքի օրերն  Արցախում    միջոցառումների    կազմակերպիչներին   և, մասնավորապես նշել. «Արցախի   դպրոցներում     ռուսաց  լեզվի  դասավանդումն   իրականացվում  է   բարձր  մակարդակով: Աշակերտներն    արտահայտում  են   իրենց  սերը   ռուսաց  լեզվի  նկատմամբ: Ռուսական խոսքի օրերն  Արցախում        միջոցառումը  ևս  մեկ   խորհրդանիշ  է  հայ  և   ռուս   ժողովուրդների     հոգևոր  հարազատության,  բարեկամության»:

Միջոցառմանը  Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի սաների,  «ՎԵԼԱՆՍ»   երաժշտական   համույթի   կատարմամբ   հնչել  են    հայերեն  և   ռուսերեն  ստեղծագործություններ:

Միջոցառմանը  ներկա  էին    ԱՀ   Ազգային  ժողովի  պատգամավորներ,    ուսուցիչներ,  աշակերտներ,  հյուրեր   և այլք:

Նշենք, որ   ռուսական խոսքի օրերն  Արցախում    միջոցառումների   մեկնարկը տրվել  է ապրիլի  18-ին Ստեփանակերտի    Ալեքսանդր    Գրիբոյեդովի անվան   N  3 հիմնական դպրոցում, որը  մեծ  ավանդ ունի ռուսական լեզվի  տարածման  ու  զարգացման  գործում։ 


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search