Ընթացիկ տարվա հոկտեմբերի 14-22-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի է ունենալու «Երիտասարդության և ուսանողության 19-րդ համաշխարհային փառատոնը»:
Սոչիում կայանալիք համաշխարհային փառատոնին կմասնակցեն նաև արցախցի երիտասարդներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառման նպատակն է համաշխարհային երիտասարդության համախմբումը, միջազգային կապերի և միջմշակութային փոխգործակցության ամրապնդումը:Փառատոնի ծրագիրը ներառում է տարբեր մարզաձևերի մրցույթներ, քաղաքական թեմաներով սեմինարներ և քննարկումներ, համերգներ, տոնակատարություններ, ինչպես նաև պատվիրակությունների գունագեղ շքերթ:
Փառատոնին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել այստեղ: Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 15-ը: