Artsakhpress

Հասարակական

ԿԽՄԿ-ն Արցախում օգնություն է տրամադրում միայնակ ծերերին և ականների պայթյունի հետևանքով տուժածների ընտանիքներին (լուսանկարներ)

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) 2016 թվականին համալրել է Լեռնային Ղարաբաղի քաղաքային և գյուղական տարածքներում ապրող ավելի քան 290 անապահով ծերերի ամսական եկամուտը:

ԿԽՄԿ-ն Արցախում օգնություն է տրամադրում միայնակ ծերերին և ականների պայթյունի հետևանքով տուժածների ընտանիքներին (լուսանկարներ)

ԿԽՄԿ-ն Արցախում օգնություն է տրամադրում միայնակ ծերերին և ականների պայթյունի հետևանքով տուժածների ընտանիքներին (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը և նշել, որ այդ օգնությունը հնարավորություն է տալիս նրանց պահպանել նվազագույն կենսապայմանները:

«ԿԽՄԿ-ն 2012 թվականից օգնություն է տրամադրում նաև ականների պայթյունի հետևանքով տուժածներին՝ փորձելով ինչ-որ ձևով թեթևացնել նրանց հոգսերը: Այսօրվա դրությամբ ծրագրից արդեն օգտվել է 200 ավելի ընտանիք: Ականի պայթյունից տուժած մի շարք առավել անապահով ընտանիքներ ստացել են դրամական օգնություն՝ ականի միջադեպերի հետ կապված բժշկական ծախսերը հոգալու համար»,- ասել է Է. Մուսայելյանը:

Նախօրեին Արցախի և Հայաստանի ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են տեսակցելու Մարտունի և Ճարտար քաղաքներում ապրող միայնակ ծերերին և ականների պայթյուններից տուժածներին:

ԱՀ Մարտունի քաղաքի 86-ամյա բնակչուհի Ստելինա Սարգսյանը, ով միայնակ տարեց կին է և օգտվում է ԿԽՄԿ-ի կողմից տրամադրվող օգնությունից մեզ հետ զրույցում ասել է. «Արդեն 2 տարի է ինչ ԿԽՄԿ-ն ամսական 6000 դրամ է տրամադրում, ստանում եմ կենսաթոշակ և 9000 դրամ նպաստ:

Առողջությունս շատ վատ է, չեմ կարողանում ազատ քայլել. հիմնականում պառկած եմ լինում: Հարևաններս օգնում են, խանութից հաց են բերում: Դժվարությամբ, բայց կարողանում եմ իմ կարիքները հոգալ»:

Մարտունի քաղաքի 80-ամյա միայնակ տարեց Սվետլանա Մուսայելյանն էլ ասել է, որ առողջական լուրջ խնդիրներ ունի:

«Մի աչքս ընդհանրապես չի տեսնում: Հարևաններս, բարեկամներս են օգնում: Ես չեմ կարողանում բակ իջնել, խանութ գնալ: Կարմիր խաչը արդեն 3 տարի է, ինչ ամեն ամիս 4900 դրամ գումար է տալիս, իսկ պետությունն էլ, բացի կենսաթոշակից ամեն ամիս 9000 դրամ նպաստ է տրամադրում, որպես միայնակի»,- ասել է Ս. Մուսայելյանը:

Մարտունու շրջանի ճարտար քաղաքի 39-ամյա Սասուն Դանիելյանը, ով ևս ԿԽՄԿ-ի շահառուներից է, պատմել է, որ 2015 թվականին ականի պայթյունի հետևանքով կորցրել է աջ ոտքը:

«Որպես հաշմանդամ ընդամենը 19000 դրամ կենսաթոշակ եմ ստանում: Պրոթեզի խնդիր ունեմ, քանի որ եղածը կոտրվել է և այլևս հնարավոր չէ օգտագործել: Երկու անչափահաս երեխա ունեմ: Տեղի  դպրոցում նաև գիշերային պահակ եմ աշխատում, որպեսզի կարողանամ ընտանիքիս հոգսերը հոգալ. կինս չի աշխատում: Տուն չունենք, վարձով ենք ապրում»,- ավելացրել է Ս. Դանիելյանը և ընդգծել, որ ԿԽՄԿ-ն մի քանի օր առաջ 2 տոննա ցորեն է տվել, առաջիկայում էլ պետք է նաև հավեր տան՝ որպես օգնություն:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search