Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 24-ին Համահայկական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանում առաջին անգամ կհնչեցնի հատված Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայից։ Համահայկական նվագախումբը կկատարի Թանկյանի սիմֆոնիայի 4-րդ մասը, որ անվանված է «Lamentation of the Beached»։
Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Համահայկական նվագախումբը կկատարի հատված Սերժ Թանկյանի սիմֆոնիայից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Հասարակայնության հետ կապերի բաժնից, իր տեսաուղերձում աշխարհահռչակ երաժիշտն ասում է. «Ինձ համար պատիվ է, որ իմ «Օրկա» սիմֆոնիան ապրիլի 24-ին կատարվելու և ձայնագրվելու է Համահայկական նվագախմբի կողմից Երևանում: Հնչելու է «Lamentation of the Beached-ը»: Վայելեք այն»:
Սերժ Թանկյանի տեսաուղերձը կարող եք դիտել հետևյալ հղմամբ: