Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը մասնակցել է Սիդնեյում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին:
Գլեդիս Բերեջիկլյան. Ես Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռնուհին եմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Իր ելույթում նա նշել է, որ ինքը հպարտ ավստրալացի հայուհի է, որը Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռնուհին է: Նա հավելել է, որ Հայոց ցեղասպանության զոհերը աներեւակայելի վայրագությունների են ենթարկվել՝ միայն այն պատճառով, որ հայ էին:
Չնայած բոլոր դժվարություններին, հայերին հաջողվել է տարբեր երկրներում նոր կյանք սկսել:
Գլեդիս Բերեջիկլյանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Նրանք կարո՞ղ էին արդյոք 1915 թվականին պատկերացնել, որ իրենց թոռներից մեկը կարող է մի օր աշխարհ մեկ այլ ծայրում նահանգ կառավարել»,- հայտարարել է Բերեջիկլյանը:
Միջոցառմանը մասնակցել են նաեւ Դաշնային խորհրդարանի անդամ, «Ավստրալիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Թրենթ Զիմերմանը, պատգամավոր Քրեյգ Քելլին, քաղաքական այլ դեմքեր: