Հայոց Ցեղասպանությանը նվիրված մոտ 40 թեմատիկ միջոցառումներ են կազմակերպվել Ուկրաինայի շրջաններում ու մայրաքաղաք Կիեւում։ Այս մասին հաղորդում է AnalitikaUA.net-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությանը։
Ուկրաինայում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված զանգվածային միջոցառումներն Ուկրաինայում սկսվել են ապրիլի 17-ին՝ «Կյանքի արահետ»-ում ծառատունկով՝ Զապորոժյեի մարզում Ուկրաինայի հայերի միության ու Հայ առաքելական եկեղեցու նախաձեռնությամբ։ Հիմնական իրադարձությունները տեղի են ունեցել ապրիլի 24-ին, տարբեր շրջաններում կազմակերպվել են ֆլեշմոբեր, դասախոսություններ, հիշատակի երեկոներ, փաստագրական ֆիլմերի ցուցադրություններ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարերի մոտ ծաղիկներ դնելով։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագներ են տեղի ունեցել Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում։
Ապրիլի 24-ին Ուկրաինայի հայերի միությունը նաեւ սոցիալական տեսանյութ է ներկայացրել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին, որը հեռարձակվել է ուկրաինական հեռուստաալիքներով։