Ապրիլի 24-ին մենք հարգանքի տուրք ենք մատուցում «Մեծ եղեռնի»՝ 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային գազանություններից մեկի ժամանակ տուժածներին:
Թրամփը կրկնեց Օբամայի «Մեծ եղեռն» եզրույթը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առթիվ արված ուղերձում: «1915թ. սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիների ընթացքում, մեկ ու կես միլիոն հայեր զոհ են գնացել տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին: Ես միանում եմ Ամերիկայի հայկական համայնքին և աշխարհասփյուռ հայությանը՝ սգալու կորսված մարդկային անմեղ կյանքերի ու կրած բազում տառապանքների վիշտը»,- 2017թ.-ի Հայկական հիշատակի օրվա առիթով այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: