Մենք վերջին 50 տարիների ընթացքում փորձել ենք աշխարհին հասու դարձնել Ցեղասպանության ճանաչման գործընթացը:
Ցեղասպանության 100-ամյակից հետո պետք է կենտրոնանալ հատուցման խնդիրների վրա. Դավիթ Իշխանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՅԴ Արցախի կառույցի պատասխանատու Դավիթ Իշխանյանը: «Կարծում եմ, որ Ցեղասպանության 100-ամյակից հետո ավելի շատ պետք է կենտրոնանալ հատուցման խնդիրների վրա: Պատահական չէ, որ այդ ուղղությամբ որոշակի քայլեր են կատարված, և առաջիկա տարիներն ու տասնամյակները մեզ համար կարևորվելու են հենց այդ ուղղությամբ կատարվող աշխատանքներով:
Մյուս կողմից՝ այս օրերին հայ ժողովրդի, հատկապես հայ երիտասարդների, պահանջատիրական երթերով և ակցիաներով փորձում ենք մեր կամքը վերահաստատել և պատրաստակամությունը ցուցադրել՝ Ցեղասպանության ճանաչման և հատուցման խնդիրները վերջնական եզրահանգման հասցնելու համար»,- ասել է Դ. Իշխանյանը: