Քիչ առաջ Սերենա Ուիլյամսը շնորհավորել էր իր սիրելիի՝ Ալեքսիս Օհանյանի ծննդյան տարեդարձը:
«Ապրիլի 24-ը ծանր օր է բոլոր հայերի համար». Ալեքսիս Օհանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ալեքսիսն էլ իր հերթին Instagram-ի էջում հանդես է եկել գրառմամբ.
«Իմ միակը՝ Սերենա Ուիլյամսը, հղի է: Ես անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ դիմավորելու իմ փոքրիկին»:
Օհանյանն անդրադարձել է նաեւ Հայոց Ցեղասպանության թեմային.
«Ապրիլի 24-ը բոլոր հայերի համար շատ ծանր օր է: Մենք բոլորս միշտ պետք է հիշենք մեր նախնիների զոհաբերությունը: Մենք պետք է պատվի արժանացնենք նրանց մեր հաջողություններով եւ գնահատենք՝ օրհնությամբ»,-գրել է նա: