Artsakhpress

Քաղաքական

«Պատերազմ սկսել Արցախի դեմ՝ կնշանակի 3-րդ աշխարհամարտ». Բաբայանը՝ Հասանովի կոչի մասին

Նման զորավարժությունների մասին հայտարարել ապրիլի 24-ին՝ սա ինչ-որ ձեւով պատգամ է, մեսիջ է, որ իրենք ոչ միայն չեն զղջում, այլեւ արդարացնում են իրենց անմարդկային գործողությունները, մի ողջ ժողովրդի ոչնչացումը:

«Պատերազմ սկսել Արցախի դեմ՝ կնշանակի 3-րդ աշխարհամարտ». Բաբայանը՝ Հասանովի կոչի մասին

«Պատերազմ սկսել Արցախի դեմ՝ կնշանակի 3-րդ աշխարհամարտ». Բաբայանը՝ Հասանովի կոչի մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությանը, թե մայիսի 1-ից 5-ը Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնելու, այս մասին armtimes.com-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նրա համոզմամբ՝ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս այդ երկու ահաբեկիչ եղբայրների միասնական մոտեցումը հայոց պետականությանը: «Պատահական չէ ընտրված հենց այս օրը. սա, փաստորեն, Թուրքիայի կողմից ժխտողականության ամենավատ դրսեւորումն է»,- հավելել է Բաբայանը:

Մեր դիտարկմանը, թե այդպիսի զորավարժություններ անցկացվել էին նաեւ ապրիլյան պատերազմից առաջ, սա արդյո՞ք չի նշանակում, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի մոտ կա նախապատերազմական տրամադրություն՝ Դավիթ Բաբայանն արձագանքել է.

«Մենք գիտենք, որ Թուրքիան միշտ էլ սատարում էր Ադրբեջանին, եւ ապրիլյան պատերազմի  ժամանակ Ադրբեջան էին եկել ԴԱԻՇ-ի, Իսլամական պետության գրոհայինները, թուրք զինվորականներ, այլ ահաբեկչական խմբեր («Գորշ գայլեր» եւ այլն): Բայց բացահայտ ձեւով պատերազմ սկսել Արցախի դեմ՝ կնշանակի պարզապես երրորդ համաշխարհային պատերազմ: Նույն Թուրքիայի դաշնակիցները, նույն ԱՄՆ-ն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, ինչպես նաեւ այլ բարեկամ երկրները թույլ չեն տա այդպիսի քաղաքականություն: Բնական է՝ սա կլինի հարված Ռուսաստանի դաշնությանը, որը նույնպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է, մեր բարեկամ երկիր: Սա կլինի մարտահրավեր Իրանին, քաղաքակիրթ աշխարհին: Այս զորավարժությունները մարտահրավեր են, բայց դիմել բացահայտ գործողությունների՝ դրա հավանականությունը քիչ է»:

Արցախի նախագահի մամուլի խոսնակը այս համատեքստում անդրադարձավ նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից օրերս արված կոչին, թե պետք է պատրաստ լինել ակտիվ ռազմական գործողությունների.

«Սա ահաբեկչության հերթական դրսեւորումն է եւ ցույց է տալիս, որ Ադրբեջանը իրոք ցեղասպան պետություն է: Մենք բոլորս գիտենք այդ մասին: Այսպիսի հայտարարությունները պետք է առաջին հերթին ահազանգ լինեն միջազգային հանրությանը, որ նման կոչերով, նման աննորմալ պահվածքով Ադրբեջանը լուրջ վտանգ է ստեղծում ողջ տարածաշրջանի համար: Դա չի նշանակում, որ այսպիսի հայտարարությունները, կոչերը, կենացները մեզ վրա ազդեցություն են գործում: Մեր բանակը կանգնած է եւ միշտ էլ զգոն է՝  ցանկացած հարձակում, ցանկացած պրովոկացիոն գործողություն կասեցնելու եւ կասեցնելու է»,- ընդգծել է Բաբայանը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search