Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Երևանում ապրիլի 23-ին ջահերով երթի մեկնարկի ժամանակ Թուրքիայի դրոշն այրելու կապակցությամբ` նշելով, որ դրոշի այրումը ուժեղ զայրույթ ու հակազդեցություն է առաջ բերել թուրք ժողովրդի կողմից:
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է թուրքական դրոշի այրումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ ասված է. «Թուրք ազգի գոյությունը խորհրդանշող դրոշի այրումը մեր հասարակության կողմից մեծ զայրույթով ու հակազդեցությամբ ընդունվեց: Խստորեն դատապարտում ենք թուրք ժողովրդի անկախությունը և ազատությունը խորհրդանշող դրոշի նկատմամբ իրականացված այդ ստոր գործողությունն ու դա իրականացնողներին»:
Հավելենք, որ Թուրքիայի դրոշն այրվել է ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի այլ բնակավայրերում, Արցախում և սփյուռքում: