The Independent-ի թղթակից Ռոբերտ Օ’Քոննորը, ով այցելել է Արցախ և հոդված գրել տեղի ֆուտբոլային ավանդույթների մասին, կներառվի Ադրբեջանի ԱԳՆ-ի «ոչ ցանկալի անձանց» ցուցակում:
The Independent-ի թղթակիցը կհայտնվի Բաքվի «սև ցուցակում». «Ժողովուրդ»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես գրում է «Ժողովուրդ»-ը՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը:
«Իր անօրինական այցի ժամանակ Օ’Քոննորը քաղաքականացրել է ֆուտբոլն ու սպորտն ամբողջությամբ: Հոդվածում բացահայտ ցուցադրվում է հեղինակի միակողմանի դիրքորոշումը: Ակնհայտ է, որ հեղինակը պատրաստել է իր հոդվածը հայկական լոբբիների պատվերով»,-Գաջիևի խոսքն է մեջբերում Trend գործակալությունը:
Դիտեք նաև՝
Բրիտանական Independent-ը՝ Արցախում ֆուտբոլի վիճակի մասին