Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Հարությունյանի սպանության դեպքի առթիվ։
Զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 2017 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Հմայակի Հարությունյանը:
Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն: