Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռը՝ հայտնի թուրք լրագրող Հասան Ջեմալը ապրիլի 24–ի հետ կապված Twitter–ում գրառում է կատարել։
Ջեմալ փաշայի թոռը Հայոց ցեղասպանության համար ցավակցել է հայերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ապրիլի 24–ի հետ կապված կիսում եմ իմ հայ եղբայրների ցավը»,–գրել է Հասան Ջեմալը։
Նշենք, որ Հասան Ջեմալը ընդունել է Հայոց ցեղասպանությունը, այցելել Ծիծեռնակաբերդ ու ծաղիկներ դրել անմար կրակի մոտ։
Նա հեղինակել է «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը, որը թարգմանվել է նաեւ հայերեն։