Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթանակած Էմանուել Մակրոնը, որը նախօրեին Փարիզում՝ Կոմիտասի հուշարձանի մոտ, ծաղիկներ է դրել՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, անդրադարձել է արցախյան հակամարտությանը:
Մակրոնն անդրադարձել է արցախյան հակամարտությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մակրոնը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում առավելագույն ջանքեր կգործադրի արցախյան հակամարտության լիարժեք, վերջնական և հայամետ լուծման համար, հայտնում է 1in.am-ը:
Նա նաև ասել է, որ կանի հնարվոր ամեն ինչ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համար: