Երևանում ապրիլի 21-ից 23-ը կայացած «Ինտուր Էքսպո 2017» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին ներկայացված էր նաև Արցախի զբոսաշրջային արդյունքը:
Արցախի զբոսաշրջային արդյունքը ներկայացվել է «Ինտուր Էքսպո 2017» միջազգային ցուցահանդեսում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ձեւավորված տաղավարում ներկայացված էին հանրապետությունում գործող 6 զբոսաշրջային ընկերություններ և որակավորում ունեցող հյուրանոցային տնտեսության օբյեկտներ:
Ցուցահանդեսի աշխատանքային 3 օրերի ընթացքում Արցախի պատվիրակությունը արդյունավետ աշխատանքներ է իրականացրել՝ տեղեկատվություն փոխանցելով շահագրգիռ զբոսաշրջային ընկերություններին և ցուցահանդեսի այցելուներին, ինչպես նաև ստեղծել մասնավոր հատվածի հետ համագործակցության հնարավորություններ:
Ըստ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Շահվերդյանի՝ Ինտուր Էքսպո զբոսաշրջային ցուցահանդեսը կարևոր հարթակ է հայկական զբոսաշրջային արդյունքը միասնաբար ներկայացնելու, ինչպես նաև նոր գործնական կապեր հաստատելու առումով:
Ցուցահանդեսին Արցախի Հանրապետությունը մասնակցում է երրորդ անգամ՝ ներկայացնելով Արցախի զբոսաշրջային արդյունքը հայկական զբոսաշրջային շուկայում: