Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնի Քարդաշյանը, Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ գրառում է կատարել Instagram-ի իր էջում` կիսվելով Վիլյամ Սարոյանի հայտնի խոսքերով:
Քորթնի Քարդաշյանը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Կուզենայի տեսնել` ինչպես աշխարհի որևէ ուժ կոչնչացնի այս ազգը, այս փոքր ցեղի անկարևոր ժողովրդին, որը միշտ պարտվել է պատերազմներում, որի շինությունները քանդվել են, գրականությունը չի ընթերցվել և որի աղոթքներին այլևս չեն պատասխանում: Ոչնչացրեք Հայաստանը: Տեսնեմ` կարո՞ղ եք դա անել: Անապատ ուղարկեք նրանց առանց հացի կամ ջրի: Վառեք նրանց տներն ու եկեղեցիները: Հետո տեսեք` արդյոք նրանք նորից չեն ծիծաղի, երգի և աղոթի: Եթե նրանցից երկուսը հանդիպեն աշխարհի ցանկացած տեղում, տեսեք, թե արդյոք նրանք նոր Հայաստան չեն ստեղծի»,- մեջբերել է Քորթնի Քարդաշյանը: