Artsakhpress

Սպորտ

Մխիթարյանի 30 լավագույն մեջբերումները

Ռուսական Euro-football.ru-ն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին` նշելով վերջինիս 30 լավագույն մեջբերումները:

Մխիթարյանի 30 լավագույն մեջբերումները

Մխիթարյանի 30 լավագույն մեջբերումները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն տաղանդավոր ֆուտբոլիստ է, այլ նաև կրթված անձնավորություն: Միկին, ինչպես կոչում են Մխիթարյանին Անգլիայում, ազատ հաղորդակցվում է 6 լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և պորտուգալերեն: Հենրիխը տիրապետում է նաև իտալերենին, սակայն ոչ այդքան լավ: Մխիթարյանն իր կարիերայի ընթացքում աչքի է ընկել անչափ խելացի մեջբերումներով:

«Մարդը, ով դադարում է սովորել, հավասար է մահացածի»

«Ես երբեք ոչինչ չեմ խոստանում: Ես միշտ ասում եմ, որ կփորձեմ: Քանի որ խոստանալուց և չկատարելուց հետո ճնշման տակ ես լինելու»

«Բրազիլացիները զարմանալի են իրենց բնույթով: Դա հնարավոր չէ նկարագրել, այլ կարելի է միայն զգալ նրանց շրջապատում»

«Դուք պետք է փորձեք ցույց տալ ձեր լավագույն որակները, այլապես դուք այդտեղ էլ չեք լինի»

«Ժամանակը, որն անցկացրել եմ հորս հետ, շատ նշանակալի էր ինձ համար, չնայած շատ կարճ էր»

«Երկար ճանապարհ եմ անցել, որպեսզի հայտնվեմ «Մանչեսթեր Յունայթեդում», և այժմ ոչինչ չի խանգարի ինձ հասնել երազանքիս»

«Պետք է հաղթես յուրաքանչյուր մարտում, հաղթես ամեն մի մետրի վրա: Միայն այդ դեպքում կարող ես հասնել հաղթանակի»

«Հորս մահից մեկ տարի անց սկսեցի զբաղվել ֆուտբոլով: Նա իմ կուռքն էր: Ինքս ինձ ասացի, որ պետք է աշխատեմ այնպես, ինչպես աշխատում էր հայրս»

«Յուրաքանչյուր մարզիչ յուրովի է վստահություն ներշնչում: Ոմանք գրկախառնվում են, ոմանք էլ միայն զրուցում են»

«Որպես ֆուտբոլիստ պետք է փորձես իմանալ, թե ինչն ես վատ արել և ինչը կարող ես ավելի լավ անել»

«Բավարար չէ տեխնիկապես պատրաստված լինել: Պետք է սիրտդ տաս ակումբին և գործադրես բոլոր ջանքերը»

«Մայրս ինձ համար նաև հայր է եղել, ուստի ես նրան անչափ երախտապարտ եմ»

«Ես երբեք չեմ հանձնվում, երբ խոչընդոտների եմ բախվում: Շարունակում եմ ճանապարհս դեպի իմ կարիերայի նպատակը»

«Հավատում եմ, որ  խաղն այնպիսի մեծ ակումբում, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն է», արժանի է հորս հիշատակին, այն ոգեշնչմանը, որ նա ինձ հաղորդեց»

«Չեմ ցանկանում ծերության ժամանակ նստել բազկաթոռին և ինչ-որ բանի մասին ափսոսել»

«Երբ երազանքները կատարվում են, սկզբում այն չես կարողանում իրական համարել»

««Մանչեսթեր Յունայթեդը» պարզապես ակումբ չէ: Լինել այդ ակումբի անդամ նշանակում է լինել մեծ պատմության մի մաս»

«Մարտավարությունը ֆուտբոլի մի մասն է, քանի որ խաղադաշտում խաղում են ֆուտբոլիստները»

«Ամենակարևոր մրցումը հաջորդ հանդիպումն է»

«Մանչեսթերում հազվադեպ եմ արև տեսնում: Սակայն ես չեմ տեղափոխվել Անգլիա լողափին արևայրուք ստանալու համար»

«Ինձ դուր է գալիս դժվարություններ հաղթահարել, քանի որ դա ինձ ավելի ուժեղ է դարձնում»

«Հայ ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայում հանդես գալու հնարավորություն այնքան էլ հաճախ չեն ստանում: Ցանկանում եմ տպավորել երեխաներին, ովքեր հետևում են իմ խաղին»

«Ամեն մարդ պետք է գիտակցի, որ կարող է հասնել բարձրունքի անկախ նրանից, թե որտեղ է ծնվել: Բոլորն էլ ունեն սեփական տաղանդն ու իր ժողովրդի մշակույթը ներկայացնելու հնարավորությունը»

«Ամեն ինչ ձեզնից է կախված: Դուք պետք է ձեզ ճիշտ ուղղության վրա դնեք: Եթե դուք կամակոր եք, ապա ոչնչի չեք հասնի: Եթե տխրում եք, ձեզ ոչինչ չի օգնի: Դուք պետք է լավատես լինեք և լավ աշխատեք»

«Ժամանակները չեն կարող միշտ լավը լինել»

«Մի մտածեք ցուցանիշների մասին: Մի օր դրանք կգերազանցվեն»

«Ֆուտբոլ խաղում եմ այնպես, ինչպես կխաղայի շախմատ: Դուք պետք է նախևառաջ երկար մտածեք և կանխատեսեք, թե ինչ կկատարվի առաջին քայլից հետո»

«Բոլորը լավ են խաղում չեմպիոնների դեմ»

«Բրազիլիայում 4 ամիս անցկացնելուց հետո Հայաստան վերադարձա: Այդ ժամանակ ինձ հայ Ռոնալդինյո էի զգում»

«Ես աստղ չեմ: Աստղերը երկնքում են, ես սովորական մարդ եմ


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search