Հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի շրջանակում ավելի քան 60 հազար հա-ի վրա իրականացվել է պայքարի աշխատանքներ:
Հիվանդությունների և վնասատուների դեմ պայքար է մղվել 60 հազար հա-ի վրա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանություն բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը:
Գյուղնախարարության պատասխանատուի խոսքով՝ շարունակվել են նաև պայքարը մոլախոտերի դեմ և այս տարի 8855 հա տարածքի վրա այդ ուղղությամբ աշխատանք է իրականավվել: «Հակահրդեհային միջոցառումների ծրագրի շրջանակներում ևս նախատեսված է մոլախոտային բուսականության դեմ պայքարի կազմակերպում: Ընթացիկ փուլն ընդգրկում է հերբիցիդի (մոլախոտասպան) սրսկման աշխատանքներ, որի իրականացման արդյունքում կստեղծվեն հակահրդեհային պաշտպանիչ գոտիներ, ինչը հնարավորություն կտա հավանական հրդեհները մարել նվազագույն մարդկային ռեսուրսներով ու ֆինանսական միջոցներով»,- ասել է Վ. Ավետիսյանը և հավելել, որ ընդհանուր առմամբ, հակահրդեհային միջոցառումների ծրագրի շրջանակներում՝ մոլախոտային բուսականության դեմ պայքարի ընթացքում նախատեսվում է սրսկման աշխատանքներ իրականացնել շուրջ 1625 հա տարածության վրա:
Գյուղնախարարության պաշտոնյան նաև նշել է, որ այս պահի դրությամբ աշնանացան և գարնանացան մշակաբույսերի ցանքատարածություններում շուրջ 15000 հա-ի վրա կատարվել է սնուցման ու ընդհանուր պարարտացման աշխատանքներ իսկ ավելի քան 5580 հա տարածքում իրականացվել ոռոգման աշխատանքներ: