Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները համատեղ զորավարժություններ են սկսել:
Ադրբեջանը և Թուրքիան համատեղ մարտավարական զորավարժություն են անցկացնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «ԱՊԱ» գործակալությունը տեղեկացնում է, որ զորավարժությունները շարունակվելու են մինչև մայիսի 5-ը: Զորավարժությունների նպատակն է փորձի փոխանակման միջոցով բարձրացնել երկու երկրների զինված ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը: Զորավարժությունների ժամանակ կիրառվելու է զրահատեխնիկա, հրետանի, ականանետեր, ուղղաթիռներ, ՀՕՊ, զենիթահրթիռային համակարգեր և այլ զինատեսակներ: