Artsakhpress

Քաղաքական

Զինված ուժերն ամենաբարձր պատրաստվածության են բերվել, ուշի ուշով հետևելու ենք Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններին. Դավիթ Բաբայան (Tert.am)

Ադրբեջանում այսօր մեկնարկել են մայիսի 1-5-ը նախատեսված Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ մարտական կրակով մարտավարական զորավարժությունները, որին մասնակցելու համար ապրիլի 21-ին Ադրբեջան է ժամանել Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը:

Զինված ուժերն ամենաբարձր պատրաստվածության են բերվել, ուշի ուշով հետևելու ենք Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններին. Դավիթ Բաբայան (Tert.am)

Զինված ուժերն ամենաբարձր պատրաստվածության են բերվել, ուշի ուշով հետևելու ենք Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններին. Դավիթ Բաբայան (Tert.am)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Զորավարժություններին մասնակցելու են երկու երկրների ԶՈւ անձնակազմը, Ադրբեջանի ՌՕՈւ ուղղաթիռներ, ինչպես նաև զինված ուժերի ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումները:

Tert.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ ուշի-ուշով հետևում են, զինված ուժերը բերվել են ամենաբարձր մակարդակի պատրաստվածության:

«Նույնիսկ դաշնակից երկրներից եթե որևէ մեկը զորավարժություն է իրականացնում, մյուսն իր զինված ուժերին պատրաստվածության ամենաբարձր մակարդակի է բերում։ Այդուհանդերձ մենք դա դիտարկում ենք որպես հերթական զորավարժություն և համապատասխանաբար վարում ենք մեր քաղաքականությունը։ Եթե որևէ սադրանք լինի, ապա պատասխանը կտրվի»,- շեշտեց  Դավիթ  Բաբայանը:

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը և Թուրքիան միշտ էլ ռազմաքաղաքական շատ սերտ  համագործակցություն են իրականացնում և նորություն չէ, որ Թուրքիան միշտ ապակառուցողական  դեր է կատարում տարածաշրջանում:

Դավիթ Բաբյանը հիշեցրեց նաև, որ նախորդ տարի Թուրքիայի և Ադրբեջանի  համատեղ զորավարժություններին հաջորդեց Ապրիլյան  պատերազմը.


«Թուրքիան միշտ էլ Ադրբեջանին ուղղորդել է ռազմական գործողությունների: Օրինակ՝ 1991-1994 թ-ին Արցախյան պատերազմի ժամանակ, Թուրքիայից բազմաթիվ զինվորականներ, իրենց գլխավոր շտաբի գեներալներ, գնդապետներ, ահագին մարդիկ ադրբեջանական  բանակն էին կազմավորում, ինչպես արհեստականորեն ստեղծեցին Ադրբեջանը։ Ավելին՝ Թուրքիայից բազմաթիվ գրոհայիններ են այցելել Արցախ, ռազմաճակատ, Արցախի դեմ պայքարում էին «Գորշ  գայլեր» և այլ ահաբեկչական խմբավորումների անդամներ, նունը տեղի ունեցավ ապրիլին։ Ապրիլին  ահաբեկչական թուրքական կազմավորումներ էին այստեղ, իսլամական պետության գրոհայիններ, որոնք խոսում էին արաբերեն և, իհարկե,  այս ամենն, անկասկած, Թուրքիայի  խողովակով է։ Թուրքիան միակ պետություններ էր, որ հորդորում էր Ադրբեջանին դիմել այդ ապակառուցողական քայլին»,- մանրամասնեց նա:

Դավիթ Բաբայանի դիտարկմամբ՝ Թուրքիան և Ադրբեջանը կրում են մեկ ազգ –երկու պետություն գաղափարախոսությունը, հետագայում կփորձեն մեկ ազգ-մեկ պետություն գաղափարախոսությանը հետևել, բայց դա չի նշանակում, որ հաջողություն են գրանցելու:

«Թուրքիան նման պահվածքով  լուրջ վնաս է հասցնում ՆԱՏՕ-ին։ Փաստորեն, ստացվում է, որ լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկիր, Թուրքիան ՆԱՏՕ-ին «պադստավա» է անում։ Դաշինքը հայտնվում է մի իրավիճակում, որտեղ, փաստորեն, նրա  անդամներից մեկն  ապակառուցողական քաղաքականությամբ խախտում է կանոնակարգը։ Ստացվում է՝ կա՛մ ՆԱՏՕ-ն չի կարողանում վերահսկել  անդամներից մեկի քաղաքականությունը, կա՛մ Թուրքիան է իր վարքագիծը բարդում ՆԱՏՕ-ի վրա։ Բայց, իհարկե, Հյուսիսատլանտյան դաշինքը չի ուզում, որ նման զարգացումներ լինեն և ընդգծում է խաղաղ կարգավորման մասին»,- նշեց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ այս քաղաքականությամբ Թուրքիան ցույց է տալիս նաև իր իրական մտադրությունները Իրանի և Ռուսաստանի մասով:

Դավիթ Բաբայանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը ևս խախտում է միջազգային  պայմանավորվածությունները, ինչն արեց այս տարի ապրիլին զորավարժությունների ընթացքում ևս:

Հիշեցենք, որ ապրիլի 16-21-ը Ադրբեջանը մեծամասշտաբ զորավարժություն է անցկացրել՝ 30 հազար զինծառայողների մասնակցությամբ: Զորավարժությանը ներգրավվել էին 200 միավոր հրթիռահրետանային միջոցներ, ավիացիա և անօդաչու թռչող սարքեր, զրահատեխնիկա: Ապրիլի 19-20-ին անցկացվել է զորավարժության մարտական կրակով ակտիվ փուլը: Կրակային վարժանքներին ներգրավվել էին նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համալիրներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search