Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հիմնական դերակատարում ունի երկու գործոն՝ ժամանակը և հակամարտող կողմերի տրամադրվածությունը:
ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որոշիչ կլինի ժողովրդի կամքը. Իրանի ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես փոխանցում է Press TV-ն, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությունում Ռուսաստանի ակտիվ դերակատարման մասին հարցին: Նրա խոսքով՝ նման հակամարտությունները չեն լուծվում միայն մեկ գործոնի շնորհիվ: «Հակամարտության կարգավորման հարցում շատ գործոններ են դեր խաղում: Վերջում դրանք բոլորը պետք է միավորվեն, որպեսզի հարցը գտնի իր լուծումը: Ուստի համարում եմ, որ կարծիքն այն մասին, որ այդ հակամարտությունը կարող է կարգավորվել մի մարդու կամ մի երկրի կողմից, ճիշտ չէ: Հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն բոլոր գործոնների համադրությամբ»,- ասել է նա: Ղասեմին ընդգծել է, որ արցախյան հակամարտության կարգավորման հիմնական գործոններից մեկը ժողովուրդն է: «Այս հակամարտության կարգավորման հարցում որոշիչ կլինի ժողովրդի կամքը»,- շեշտել է նա: