Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի (ՀԲԿ) նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել բժշկական գիտաժողով՝ նվիրված մայիսյան եռատոնին:
Ստեփանակերտում տեղի է ունեցել բժշկական գիտաժողով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, ով մասնավորապես ասել է, որ շատ կարևոր է նման գիտաժողովների դերը:
«Հաշվի առնելով այն, որ բժշկությունն այն գիտությունն է, որ պահանջում է մասնագետների մշտական կատարելագործում, կարիք կա նման գիտաժողովների կազմակերպմանը»,- մասնավորապես նշել է Կ. Աթայանը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում գիտաժողովի կազմակերպիչ, ՀԲԿ բժիշկ-համաճարակաբան Զոյա Մաղաքելյանն ասել է, որ բժշկական գիտաժողովների կազմակերպումն անհրաժեշտ և կարևոր է այն առումով, որ բժիշկները կարողանան կիսվել իրար հետ, կատարել փորձի փոխանակում, ներկայացնել կատարած աշխատանքների արդյունքների վերլուծություն:
«Մեր բժիշկները մասնակցել են արցախյան ազատամարտին և ապրիլյան պատերազմին. նրանք կարողացել են ժամանակին բազմաթիվ վիրավորներին բժշկական օգնություն ցույց տալ:
Մենք մեր հարգանքի տուրքն են մատուցում այն զոհերի հիշատակին, ովքեր իրենց մատաղ կյանքերը չեն խնայել հանուն հայրենիքի»,-ասել է Զ. Մաղաքելյանը:
Գիտաժողովի մասնակից, ՀԲԿ վիրաբույժ Գրիգորի Առուստամյանն էլ, իր հերթին կարևորել է առաջին անգամ կազմակերպված այս գիտաժողովի դերը:
«Հիմնականում գիտաժողովի կարևորությունն այն է, որ ներկայացվում է բժշկության վերաբերյալ արդի գիտական մոտեցումները: Այն նաև ունի ինքնուսուցման նպատակ, որը իրականանում է մեր գործընկերների հետ փորձի փոխանակմամբ: Գիտաժողովի արդյունքում պարզ է դառնալու, թե ինչ խնդիրներ և թերություններ ունենք, որոնք պետք է շատ կարճ ժամանակահատված շտկենք,-ասել է Գ. Առստամյանը:
Գիտաժողովին ներկա էին բժիշկներ, բուժաշխատողներ և այլք: