Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը բանաձեւի նախագիծ Է ներկայացրել հաջակցություն Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման հուշագրի, որն ստորագրվել Է մայիսի 4-ին Աստանայում կայացած միջազգային հանդիպմանը:
ՌԴ-ն բանաձեւի նախագիծ Է ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ հաջակցություն Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են համաշխարհային կազմակերպությանն առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչությունում:
«Հաստատում եմ, որ բանաձեւի նախագիծը ներկայացված Է»,- ասել Է մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Ֆյոդոր Ստրժիժովսկին:
Դիվանգետների տեղեկատվության համաձայն՝ փաստաթղթի շուրջ քվեարկությունը կկայանա այս շաբաթվա սկզբին, հավանաբար. մայիսի 8-ին կամ 9-ին:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, մայիսի 4-ին Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը «Աստանա-4» հանդիպման լիագումար նիստում հուշագիր են ստորագրել Սիրիայում ապաԷսկալացման գոտիներ ստեղծելու մասին: Փաստաթուղթն ստորագրել են պատվիրակությունների ղեկավարները. Ռուսաստանի կողմից՝ սիրիական կարգավորման խնդրով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, Թուրքիայի կողմից՝ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի հարցերով արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը, Իրանի կողմից՝ արաբա-աֆրիկյան երկրների գործերով արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Ջաբերի Անսարին:
Անվտանգության գոտիներն ստեղծվելու են Սիրիայի Իդլիբի նահանգում, Լաթաքիայի, Հալեպի եւ Համայի տարածքներում, Սիրիայի հարավում՝ Դերաայի եւ Քունեյթրայի նահանգներում: Այնտեղ արգելվելու Է զենքի կիրառումը: Բացի այդ տարածաշրջաններ կհասցվի մարդասիրական օգնություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: