Ստեփանակերտ-Կիչան-Դրմբոն 25 կմ ճանապարհահատվածում իրականացվում է բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներ:
Ստեփանակերտ-Կիչան-Դրմբոն ճանապարհահատվածում բարեկարգման աշխատանքներ են ընթանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է շինարարական աշխատանքներ իրականացնող «Քարավան» ՍՊ ընկերության ղեկավար Հակոբ Հակոբյանը և նշել, որ իրականացվում է բետոնացման և միաշերտ ասֆալտապատման աշխատանքներ:
«Ճանապարհահատվածը երթևեկության համար դժվարություններ էր ստեղծում, քանի որ ասֆալտը քանդվել էր` առաջացնելով ճեղքեր ու փոսեր: Այս ճանապարհահատվածում վերջին անգամ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել 2004 թվականին: Նախատեսում ենք աշխատանքներն ավարտել մինչև այս տարվա վերջ»,-ասել է Հ. Հակոբյանը և նշել, որ բարեկարգման աշխատանքներն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով: