Վաշինգտոնում մեկնարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպումը:
Վաշինգտոնում մեկնարկել է Լավրովի եւ Թիլերսոնի հանդիպումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Պետքարտուղարի հետ բանակցություններից հետո Սերգեյ Լավրովը կգնա Սպիտակ տուն, որտեղ նախանշված է նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա հանդիպումը: Հանդիպման հիմնական թեմաները կլինեն Սիրիայում եւ Ուկրաինայում տիրող իրավիճակն ու երկկողմ հարաբերությունների կարգավորումը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաղորդել էր, որ Վաշինգտոնում կայանալիք բանակցություններում Լավրովն ԱՄՆ ղեկավարության հետ քննարկելու է ահաբեկչության դեմ պայքարի հարցեր: Նրա խոսքով՝ բանակցությունները հետեւում են երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցին: