Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճում են:
Նավթի համաշխարհային գներն աճում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի հղորդմամբ՝ այդ մասին գրում է Գազետա.ռու-ն:
Աղբյուրի համաձայն՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքներն աճել են 1,63%-ով՝ կազմելով 48,62 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հուլիսյան ֆյուչերսներն էլ աճել են 1,57%-ով՝ հասնելով բարելի համար 51,64 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: