Անգլիայի Պրեմիեր լիգայի նախավերջին` 37-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 1:2 հաշվով պարտվել է «Տոտենհեմին»:
Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Տոտենհեմի հետ խաղում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպմանը «կարմիր սատանաների» կազմում մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինման է մտել 61-րդ րոպեին:
«Whoscored.com»-ը ներկայացրել է Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը:
Հայ ֆուտբոլիստը մրցակցի դարպասին հարված չի կատարել: Վերջինս 12 փոխանցում է կատարել 75 % ճշտգրտությամբ: 28-ամյա կիսապաշտպան մեկ անգամ հաջող է շրջանցել մրցակցին և մեկ անգամ հաջող է խլել գնդակը: Մխիթարյանը չի խախտել կանոնները, իսկ մրցակիցը նրա դեմ խախտել է կանոնները մեկ անգամ:
Արդյունքում, Մխիթարյանը ստացել է 6,42 գնահատականը:
Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաբարձր գնահատականը ստացել է պաշտպան Ֆիլ Ջոնսը (7,41):