Artsakhpress

Միջազգային

Արևմուտքը պետք է օգնի Թուրքիային. Գյուլենը հոդված է հրապարակել Washington Post- ում

Վաշինգտոնում Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ-ում բնակվող չափավոր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը հոդված է հրապարակել ամերիկյան Washington Post պարբերականում:

Արևմուտքը պետք է օգնի Թուրքիային. Գյուլենը հոդված է հրապարակել Washington Post- ում

Արևմուտքը պետք է օգնի Թուրքիային. Գյուլենը հոդված է հրապարակել Washington Post- ում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոդվածն ունի «Թուրքիան, որը ես այլևս չեմ ճանաչում» խորագիրը:

«Թուրքիան, որը ես ժամանակին գիտեի որպես իր ժողովրդավարությունն ամրապնդող և աշխարհիկության ժամանակակից տեսակն ունեցող երկիր, տիրապետության տակ է մի նախագահի, ով անում է ամեն բան իշխանություն կուտակելու և այլախոհներին իրեն ենթարկելու նպատակով: Արևմուտքը պետք է օգնի Թուրքիային վերադառնալ ժողովրդավարության ճանապարհ: Երեքշաբթի կայանալիք հանդիպումն ու գալիք շաբաթ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը պետք է օգտագործվեն որպես հնարավորություն այս ուղղությամբ ջանքեր գործադրելու համար»,- նշել է Գյուլենը:

Նա ընդգծել է, որ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը համակարգային հետապնդումների է ենթարկում անմեղ մարդկանց՝ նրանց ձերբակալելով, քրեական պատժի ենթարկելով, աշխատանքից հեռացնելով՝ կործանելով Թուրքիայի ավելի քան 300 հազար քաղաքացու կյանք:

Գյուլենն ընդգծել է, որ սկզբից ևեթ դատապարտել է հեղաշրջման փորձը՝ հայտարարելով, որ որևէ առնչություն չունի դրա հետ, սակայն Էրդողանն անմիջապես կատարվածում մեղադրել է իրեն:

Նա առանձնացրել է երկու կարևոր միջոցառում, որով կդադարեցվի ժողովրդավարության հարցում Թուրքիայի հետընթացը. դրանք են՝ նոր քաղաքացիական սահմանադրության մշակումը և դպրոցական կրթական ծրագրի մշակումը, որում շեշտադրված կլինեն ժողովրդավարական արժեքները և բազմակարծությունը: «Նախքան այս երկու միջոցառումների իրականացումը թուրքական կառավարությունը պետք է դադարեցնի բռնաճնշումները սեփական ժողովրդի նկատմամբ և փոխհատուցի այն մարդկանց, ում իրավունքները սահմանափակվել ու ոտնահարվել են Էրդողանի կողմից առանց դատական գործընթացի: Ես հավանաբար չեմ ապրի այնքան, որ տեսնեմ Թուրքիան որպես օրինակելի ժողովրդավարություն ունեցող երկիր, սակայն  ես աղոթում եմ, որ հետընթաց ապրող ավտորիտար ռեժիմը կկանգնեցվի, քանի դեռ շատ ուշ չէ»,- եզրափակել է նա:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search